Մեր մասին Դասընթաց Մանրամասներ ՀՏՀ 🌐 English Գրանցվել
MIC Հայաստան  ·  CyHub Հայաստանի հետ համատեղ

Կրթե՛նքԿիբեռ Հերոսներ:

Նրանց աշխարհն առցանց է։ Իսկ Ձեր երեխան պատրա՞ստ է դրան։

MIC Հայաստանի 2-օրյա երկօրյա գործնական դասընթացը 9-13 տարեկան երեխաներին տալիս է իրական հմտություններ՝ համացանցում լինելու անվտանգ, խելացի և ինքնավստահ։ Ուսուցումն անցկացվում է թիմային մրցույթների, խաղերի և իրական իրավիճակների վերլուծության միջոցով:

9–13 Տարեկան
Վկայական
Առավ. 20 Երեխա
Հայերեն
MIC Հայաստան, Երևան

Ամեն օր Ձեր երեխան մուտք է գործում առցանց տիրույթ:

Արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչպես պաշտպանվել։

Ամեն 5-ից 1

երեխա է ստանում թվային անվտանգության համակարգված կրթություն մինչև 13 տարեկանը:

72%

Երեխաների 72%-ը համացանցում կիսվում է անձնական տվյալներով՝ նախքան դրա վտանգների մասին տեղեկանալը:

89%

Ծնողների 89%-ը նշում է, որ աջակցության կարիք ունի երեխային համացանցի անվտանգության կանոնները սովորեցնելու հարցում:

Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին ուշադիր լինել փողոցն անցնելիս կամ չխոսել անծանոթների հետ: Սակայն մեզնից շատերը երբևէ չեն բացատրել՝ ինչ տեսք ունի ֆիշինգային հաղորդագրությունը, ինչու է գաղտնաբառը նման տան բանալու, կամ ինչ է իրականում նշանակում «թվային հետքը»։

MIC Armenia-ն փոխում է սա՝ կրթելով յուրաքանչյուր երեխայի։

Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ Հայաստան) հիմնադրվել է 2011 թվականի մայիսին և միացել ՄԻԿ-երի համաշխարհային ցանցին՝ նպատակ ունենալով աջակցել տեղական ՏՏ համայնքի զարգացմանը, խթանել նորարարությունն ու բարձրացնել մրցունակությունը։ Համագործակցելով Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների հետ՝ ՄԻԿ Հայաստանը կազմակերպում է տարբեր դասընթացներ, ծրագրավորման բութքեմփեր և սերտիֆիկացման դասընթացներ:

2021 թվականից ի վեր ՄԻԿ Հայաստանը առաջատար դիրք է գրավում Հայաստանում կիբեռանվտանգության կրթության զարգացման գործում՝ շնորհիվ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) կիբեռանվտանգության նախաձեռնության՝ CyHub Armenia-ի հետ համագործակցության։ Միասին մենք մշակել և իրականացրել ենք մասնագիտացված դասընթացներ և միջոցառումներ, որոնք մասնագետներին զինում են ժամանակակից կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու անհրաժեշտ հմտություններով:

Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտական փորձառության հզորացմանը, այլև հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ նպաստելով առավել անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Այցելե՛լ mic.am  →

Կիբեռ Հիգիենա Երեխաների Համար

Եղի՛ր խելացի: Մնա՛ ապահով: Տիրապետի՛ր քո թվային կյանքին:

ԱմսաթվերՄայիսի 13 և Մայիսի 15, 2026  |  Գրանցումն ավարտվում է Մայիսի 10-ին
Տևողություն2 օր × 2 ժամ = ընդամենը 4 ժամ
Ժամը15:00 – 17:00 ամեն օր
Տարիք9–13 տարեկան երեխաներ
ԼեզուՀայերեն (կիբեռանվտանգության հիմնական տերմինները կներկայացվեն անգլերեն)
ՎայրMIC Armenia, Տերյան 105, Երևան
Խմբի չափԱռավելագույնը 20 մասնակից
ՁևաչափՕֆֆլայն, ինտերակտիվ, թիմային, գործնական դասընթաց
Կազ-կիչMIC Armenia՝ CyHub Armenia-ի հետ համատեղ
Գին9,500 ՀՀ Դրամ մեկ երեխայի համար
ՎկայականMIC Armenia × CyHub Armenia «Կիբեռ Հերոսի» վկայական

4 մոդուլ: 2 օր:
Հմտություններ, որոնք կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում:

Յուրաքանչյուր մոդուլ կառուցված է թիմային գործնական աշխատանքի շուրջ։

Օր 1 · Մոդուլ 1
🔒  Թվային Ինքնություն և Անձնական Տվյալներ
  • Ի՞նչ կարելի է հրապարակել համացանցում և ի՞նչ՝ ոչ
  • «Եթե կասկածում ես, մի՛ հրապարակիր» կանոնը
  • Թիմային առաջադրանք. «Ապահո՞վ է, թե՞ ոչ»
Օր 1 · Մոդուլ 2
🔑  Գաղտնաբառեր և Հաշիվների Անվտանգություն
  • Ինչպե՞ս ստեղծել անվտանգ գաղտնաբառ
  • Ինչո՞ւ է գաղտնաբառը նման տան բանալու, որը երբեք չի կարելի տալ ուրիշին
  • Թիմային մրցույթ. «Գաղտնաբառերի օլիմպիադա»
Օր 2 · Մոդուլ 3
🔎  Ֆիշինգ և առցանց խարդախություններ
  • Ինչպե՞ս են խաբեբաները մոլորեցնում մարդկանց և որո՞նք են վտանգի նշանները
  • Շտապողականություն, կեղծ հղումներ, տառասխալներ. զննում ենք խարդախության «կառուցվածքը»
  • Խաղ-հետաքննություն. «Իրակա՞ն է, թե՞ կեղծ»
Օր 2 · Մոդուլ 4
👣  Թվային Հետք և Սոցիալական Ցանցեր
  • Ամեն հրապարակում հետք է թողնում՝ նույնիսկ ջնջելուց հետո
  • «Տատիկի թեստը». կցանկանայի՞ք, որ նա տեսներ Ձեր այս գրառումը
  • Իրավիճակային խաղ. «Հրապարակե՞լ, թե՞ ոչ»

Ծնողների համար, ովքեր լրջորեն են
վերաբերվում առցանց անվտանգությանը:

Դասընթացը ձեզ համար է, եթե՝

  • Ունեք 9-13 տարեկան երեխա, ով ամեն օր օգտվում է համացանցից:
  • Ուզում եք երեխան իրական հմտություններ ստանա, այլ ոչ թե պարզապես լսի «չի կարելի»-ներ ու զգուշացումներ։
  • Վստահ չեք, թե ինչպես ինքնուրույն սովորեցնել երեխային թվային անվտանգության կանոնները:
  • Ցանկանում եք, որ Ձեր երեխան իրեն ինքնավստահ ու պաշտպանված զգա համացանցում:
  • Ուզում եք, որ Ձեր երեխան դառնա կիբեռանվտանգ համայնքի մի մասը:

Այս կարծիքները թողել են այն ծնողները, ովքեր մասնակցել են MIC Armenia-ի և Ամերիաբանկի հետ համատեղ իրականացված «ԿիբեռԱնվտանգ» կրթական ծրագրին, որը ներառում էր նաև «Կիբեռհիգիենա երեխաների համար» դասընթացը։ Հենց նրանց փորձն է հիմք հանդիսացել այս նոր դասընթացի ստեղծման համար։

"

«Պատկերացում չունեի, որ որդիս չգիտեր՝ ինչ է ֆիշինգը։ Դասընթացից հետո նա ինձնից շուտ նկատեց մեր էլեկտրոնային հասցեին եկած կեղծ նամակը։ Սա պարտադիր է յուրաքանչյուր երեխայի համար»։

Ծնող, CyberSecure Ծրագիր × Ամերիաբանկ
Երևան
"

«Աղջիկս տուն եկավ ու անմիջապես փոխեց իր բոլոր գաղտնաբառերը։ Հետո նստեց կողքիս ու բացատրեց, թե ինչու են իմ գաղտնաբառերը թույլ։ MIC Armenia-ն կարողացավ այս ամենը նրա համար իրական ու հասկանալի դարձնել»։

Ծնող, CyberSecure Ծրագիր × Ամերիաբանկ
Աշտարակ
"

«Վերջապես մի դասընթաց, որտեղ երեխաներին լուրջ են վերաբերվում։ Այստեղ դասախոսություն չեն կարդում, այլ ստիպում են մտածել։ Տղաս մի ամբողջ շաբաթ դրա մասին էր պատմում։ Արժեր ամեն մի րոպեն»։

Ծնող, CyberSecure Ծրագիր × Ամերիաբանկ
Վաղարշապատ
⚡Ընդամենը 20 տեղ յուրաքանչյուր խմբում

Պատրա՞ստ եք կրթել Ձեր կիբեռ-հերոսին:

Ամրագրե՛ք Ձեր երեխայի տեղը հենց այսօր: Գրանցումն ավարտվում է մայիսի 10-ին:

🔒 Ձեր տվյալները պաշտպանված են։ ՄԻԿ Հայաստանը չի փոխանցում Ձեր տվյալները երրորդ անձանց։
Գրանցվելուց հետո 24 ժամվա ընթացքում Դուք կստանաք հաստատման նամակ։

Հաճախ Տրվող Հարցեր

Երեխաս 8 տարեկան է: Կարո՞ղ է մասնակցել:

Դասընթացը նախատեսված է 9-13 տարեկան երեխաների համար։ Եթե Ձեր երեխայի 8 տարին շուտով լրանում է, խնդրում ենք գրել մեզ mic@mic.am հասցեով․ մենք սիրով կքննարկենք ու միասին կհասկանանք՝ որքանով է դասընթացը համապատասխան Ձեր երեխային։

Իսկ ի՞նչ անել, եթե երեխաս երբեք համակարգչից չի օգտվել:

Տեխնիկական նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն։ Դասընթացը հասանելի է 9-13 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց պատրաստվածության մակարդակից։ Երեխաներն աշխատում են թիմերով, ինչը նշանակում է, որ ոչ մի երեխա ուշադրությունից դուրս չի մնա և չի հետ մնա ընդհանուր ընթացքից։

Դասընթացը հայերենո՞վ է անցկացվելու:

Այո՛, ողջ դասընթացը, բոլոր առաջադրանքներն ու նյութերը հայերենով են։ Կիբեռանվտանգության հիմնական տերմինները ներկայացվում են պարզ և մատչելի հայերեն բացատրություններով։

Ի՞նչ կստանա երեխան դասընթացի ավարտին:

Յուրաքանչյուր մասնակից կստանա ՄԻԿ Հայաստանի և CyHub Armenia-ի պաշտոնական «Կիբեռ-հերոս» հավաստագիր և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ամեն օր համացանցից օգտվելիս։

Ինչո՞վ է առանձնահատուկ այս դասընթացը

💻

Գործնական Հմտություններ

Ոչ մի ձանձրալի դասախոսություն։ Երեխաները սովորում են խաղերի, թիմային մարտահրավերների և իրական իրավիճակների վերլուծության միջոցով։

🛡️

Թիմային աշխատանք

Մոդուլները կառուցված են այնպես, որ երեխաները համագործակցեն, միասին լուծեն խնդիրներն ու զարգացնեն քննադատական մտածողությունը։

🏅

Փորձառություն և վստահություն

MIC Armenia-ի և CyHub Armenia-ի մասնագետների կողմից մշակված ծրագիրը երեխաներին տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնք նրանք անմիջապես կարող են կիրառել սեփական անվտանգությունն ապահովելու համար։